Խորհրդատվություն

Բիզնեսի հաստատուն զարգացման և հաջողության համար անհրաժեշտ է ունենալ կայուն աշխատող ՏՏ ենթակառուցվածք և պարբերաբար գնահատել համակագի վիճակը: Մեր հմուտ մասնագետները կօգնեն Ձեզ հասականալ Ձեր ընկերության ՏՏ ներկայիս վիճակը, աջակցել ՏՏ ռազմավարության մշակմանը և դրա հաջող իրականացմանը, որը բիզնեսի համար նոր հորիզոններ կբացի։

Այս ծառայությունը Ձեզ համար է, եթե

  • Ձեզ անհրաժեշտ է ՏՏ ենթակառուցվածքի անկախ փորձագիտական գնահատում
  • Դուք ցանկանում եք առաջարկություններ ստանալ ՏՏ ենթակառուցվածքի հետագա զարգացման վերաբերյալ;
  • Դուք ցանկանում եք գնահատել ձեր ՏՏ ենթակառուցվածքի համապատասխանությունը ընկերության ռազմավարական բիզնես նպատակներին:

ՏՏ ենթակառուցվածքների խորհրդատվական ծառայությունները ներառում են.

  • ՏՏ ենթակառուցվածքի տեխնիկական աուդիտ, որով կատարվում է ՏՏ համակարգի գույքագրում գործունեւթյան պահանջներին համապատասխանեցում
  • ՏՏ ենթակառուցվածքի կառավարման գործընթացների աուդիտ
  • ընկերության ՏՏ ենթակառուցվածքի բարձր մակարդակի նախագծում և զարգացում;
  • ՏՏ ենթակառուցվածքն օպտիմալացնելու համար լուծումների ձևավորում
  • ՏՏ ենթակառուցվածքների կառավարման գործընթացների օպտիմիզացում
  • Աշխատակիցների վերապատրաստում
  • Անհրաժեշտ սարքավորումների առաջարկներ մասնագիտական խորհրդատվությամբ` ելնելով գին/որակ հարաբերակցությունը:

ՏՏ անվտանգությունն ուղղակիորեն կապված է ընկերության հեղինակության, ֆինանսական կայունության և բարեկեցության բարձրացման հետ: Շատ կարևոր է ունենալ տեղեկատվական անվտանգության հստակ ռազմավարություն, որն ապահովում է տվյալների պաշտպանության բավարար մակարդակ` ողջամիտ ծախսերով: Անվտանգության գնահատման ծառայությունը ներառում է անվտանգության համակարգերի ներկա վիճակի գնահատում և անվտանգության բարելավման լավագույն ռազմավարության մշակում։

Անվտանգության գնահատման մեր ծառայությունը ձեզ տրամադրում է ձեր ՏՏ ենթակառուցվածքի մանրակրկիտ գնահատում՝ պարզելու համար, թե ինչքանով է այն համապատասխանում ընկերության ​​պահանջներին: Գնահատման արդյունքում Ձեզ կտարամադրվի Ձեր ընկերության գործունեությանն համապատասխան անվտանգության համակարգերի լավագույն տարբերակը. հակավիրուսային լուծումներ, ցանցային firewalls, ներխուժման հայտնաբերման և կանխարգելման համակարգեր և այլն:

Գնահատումը կներկայացնի անվտանգության առավել կարևոր բացերը, սպառնալիքները, խոցելի կողմերը, ռիսկերի արդյունքների վերլուծությունը:
կօգնի ձեզ նվազեցնել անվտանգության հնարավոր խախտումների ռիսկերը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրանք կանխելու կամ դրանց հասցրած վնասը նվազագույնի հասցնելու համար:

Մալուխային համակարգը միավորում է լոկալ համակարգչային ցանցը և հեռախոսային ցանցերը, անվտանգության համակարգերը և այլն։ Q-Group ընկերությունն առաջարկում է ինչպես ամբողջական, այնպես էլ առանձին բաղադրիչների տեղադրման ու սպասարկման ծառայություններ։ Խորհրդատուների մեր թիմը հմուտ ռազմավարական մոտեցում է ցուցաբերում բարձր արդյունավետության ցանցի նախագծման և ներդրման հարցում: Մեր նախագծային և ինժեներական ծառայությունները ներառում են լոկալ համակարգչային ցանցի ինչպես մալուխային, այնպես էլ անլար ինտերնետին միացումների, ցանցի արդիականացման, բարելավման, խափանումների հայտնաբերման խորհրդատվական ծառայություններ:
Չնայած անլար ցանցը գնալով ավելի տարածված է դառնում ինչպես փոքր, այնպես էլ խոշոր բիզնեսի համար, ցանցային մալուխով միացված համակրագը դեռևս ամենատարածված տեսակներն են։ Բիզնեսների մեծ մասում ցանցային մալուխները ինտեգրում են ձայնային տվյալների, տեսանյութերի, անվտանգության համակարգերը և այ ծառայությունների ինտեգրում շենքում կամ գրասենյակում:
Չնայած ցանցային մալուխի հիմունքները կարող են պարզ թվալ, քանի որ մալուխները պարզապես մի համակարգն են միացնում մյուսին, այնուամենայնիվ, որպեսզի համակարգը չխաթարի աշխատանքային գործընթացները անհրաժեշտ է, որ այն պատշաճ կերպով նախագծվի, տեղադրվի և սպասարկվի:

Մեր ընկերությունը ունի հարուստ փորձ ոչ միայն տարածաշրջանի ընկերություններին առաջարկելու իր ծառայությունները և ամբողջական լուծումները այլև այն մասնաճյուղերում, որոնք գտնվում են արտերկրում՝ Վրաստանում։

Քյու Գրուպ ընկերության որդեգրած քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում յուրաքանչյուր հաճախորդի բիզնես գործունեության ՏՏ ենթակառուցվածքի, ցանցի և անվտանգության կարիքների բացահայտումը, փորձված, կայուն և երաշխիքային լուծումների առաջարկումը ընկերության կարիքների բավարարման, կայուն ՏՏ ենթակառուցվածի զարգացման համար։ Մեր ընկերության կողմից առաջարկվող բարելավումների ծրագիրը բաղկացած է մի շարք չափորոշիչներից, ինչպիսիք են առկա ենթակառուցվածքի անցնում զարգացումը, ռիսկերի ընդունելի մակարդակը, ենթակառուցվածքի կյանքի ցիկլի պահպանման ծախսերի կայությունը, բյուջետային լուծումներ՝ տվյալ ընկերության պահանջներին համապատասխան։