Installation of IT infrastructure

Q-Group-ը ծառայություններ է մատուցում նաև միանվագ աշխատանքների կատարման սկզբունքով։ Միանվագ ծառայությունները ներառում ենՏՏ ենթակառուցվածքային տարրերի տեղադրման և կարգաբերման աշխատանքներ:

Համակարգչային ցանցի աշխատատեղերի, սերվերների, ցանցային հանգույցների սարքավորումների օպերացիոն համակարգերի, ստանդարտ ծրագրերի, էլեկտրոնային փոստի, դոմենային համակարգի, տերմինալային, ֆայլային, ռեզերվային կրկնօրինակման և այլ սերվերների ներդնում, կարգավորում:

Կատարում ենք համակարգչային օպերացիոն համակարգի վերատեղադրում բոլոր տվյալների պահպանմամբ, ջնջված ինֆորմացիայի վերականգնում, մասերի փոխարինում, համակարգի արդիականացում, խափանված կոմպոնենտների դիագնոստիկա, համակարգիչների հետագա սպասարկում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շուրջօրյա սպասարկում:

Առաջարկում ենք Ձեր կազմակերպության սերվերների սպասարկման ամբողջական ծառայությունների ցանկ. դոմենային ցանցի ներդնում, փոստային սերվերների կարգավորում և պաշտպանություն սպամից, տվյալների ռեզերվային պատճենահանման կազմակերպում, սերվերների աշխատանքի հուսալիության և անվտանգության կազմակերպում: