Q Group Ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին և մինչ օրս շուկայում մատուցում է ՏՏ ծառայություններ՝ հիմնված աութսորսինգի սխեմայի վրա։ Q-Group-ն առաջարկում է ցանցի կառավարման ամբողջական համակարգ, ՏՏ խորհրդատվություն, ԱՀ բաժանորդագրության ծառայություն, սպասարկում՝ օգտվողներին տրամադրելով բարձրակարգ ՏՏ աջակցության ծառայություն, համապատասխան միջազգային չափանիշների: Մեր ծառայությունները մատուցվում են ինչպես Երևանում, Հայաստանի մարզերում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Մենք մասնաճյուղ ունենք Վրաստանում՝ տեղական գրասենյակներով և անձնակազմով:
Գիտակցելով բարձրորակ և արդյունավետ ՏՏ ծառայության կարևորությունը՝ Q-Group Armenia-ն տրամադրում է անհատական և ճկուն լուծումներ, որոնք օգնում են մեր գործընկերների բիզնես գործընթացները դարձնել ավելի արդյունավետ: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր հաճախորդների խնդիրներին և տալիս ենք լավագույն լուծումները մի քանի հնարավոր տարբերակներից:
Հիմնական մատուցվող ծառայություններն են.
- Համակարգչային բաժանորդագրության շուրջօրյա ծառայություն (24/7/365),
- Տեղական ցանցի նախագծում և տեղադրում,
- Սերվերային համակարգերի տեղադրում և հետագա սպասարկում,
- Թվային և անալոգային տեսահսկման համակարգերի տեղադրում և հետագա սպասարկում,
- Տվյալների անվտանգ պահպանման կազմակերպում,
- Տեղական համակարգչային ցանցերի և ՏՏ ենթակառուցվածքների ուսումնասիրություն և խորհրդատվություն։
Q-Group-ն առաջարկում է ցանցային ծառայությունների լայն տեսականի,որոնք միավորում են տեղական համակարգչային ցանցերը, հեռախոսային ցանցերը, անվտանգության համակարգերը և այլն: Մենք առաջարկում ենք ինչպես ամբողջական, այնպես էլ անհատական բաղադրիչների տեղադրման և սպասարկման ծառայություններ:
Մեր բիզնեսի հիմնաքարերը որակն ու հուսալիությունն են: Դա է վկայում մեր հաճախորդների թվի աճը, որոնց հետ մենք փոխշահավետ համագործակցություն ենք պահպանում։ Մեր հաճախորդները հիմնականում փոքր և միջին ձեռնարկություններն ու կազմակերպություններն են, օրինակ՝ օծանելիքի, հագուստի, շինանյութի խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ և այլն։